
Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի իշխանությունները մտադիր են մինչև 2035 թվականը համատեղ մշակել նոր սերնդի կործանիչ։ Նախագիծը հրապարակվել է Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կողմից։
Պաշտոնական Տոկիոն բազմիցս հայտարարել է, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառնալիքների ֆոնին Ճապոնիան կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների հետ պաշտպանական համագործակցության վրա։
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը՝ նախագծում առաջատար դերը կունենան ճապոնական Mitsubishi Heavy Industries և բրիտանական BAE Systems ընկերությունները։
0Comments