Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նրա խոսքով, դրա մասին է վկայում այն, որ Բաքուն բարձրացնում է մի հարց, որը չի քննարկվել բանակցությունների ընթացքում։ Խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին է, պարզաբանել է Ռասմուսենը։
«Դա շատ բարդ գործընթաց է. Եթե անգամ մեծ ցանկություն կա նման քայլի գնալու, այն իրականացնելու համար շատ ժամանակ կպահանջվի»,- նշեց Ռասմուսենը։
Հավելենք, որ Ադրբեջանը պահանջում է նաև հետ կանչել միջազգային դատական հայցերը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ։
0Comments