ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել «ժամկետանց» Զելենսկուց․ ՌԴ ԱՀԾ

Մանրամասներ
զելենսկի

Նույնիսկ ՆԱՏՕ-ում են հասկանում են, որ «ժամկետանց» Վլադիմիր Զելենսկու ժամանակը հաշված է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Կիևի վարչակարգի ղեկավարից, ցանկալի է՝ կեղծ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որոնք կարող են կայանալ աշնանը:

Այդ նպատակով դաշինքի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար։ Ի թիվս այլ բաների, նրանք նախատեսում են տեղեկություններ հրապարակել Զելենսկու և նրա թիմի կողմից սպառազինությունների համար հատկացված 1,5 միլիարդ դոլարի յուրացման մասին, բացահայտել 130 հազար զոհված ուկրաինացի զինծառայողների դրամական հատուցումները արտերկիր դուրս բերելու սխեման (զինծառայողները շարունակում են մնալ ողջերի ցուցակում), ինչպես նաև Աֆրիկայում տարբեր խմբավորումներին սպառազինությունների վաճառքին Կիևի մասնակցության փաստեր հրապարակել:

«Այսպիսով, այն, որ «ժամկետանց» Զելենսկու ժամանակը հաշված է, հասկանում են նույնիսկ ՆԱՏՕ-ում։ Ափսոս միայն, որ այդ ըմբռնումը տրվեց Ուկրաինայի հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքի գնով»,-ասված է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Զելենսկին սուտ էր անվանել այն տվյալները, որ ԱՄՆ-ն ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային 177 միլիարդ դոլար է տվել: «Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը»,-ասել էր նա AP-ին տված հարցազրույցում: Նա հայտնել էր, որ Կիևն ընդամենը 75 մլրդ դոլար է ստացել։