Ներկրվող ապրանքների բարձրացվող մաքսատուրքը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդվում է՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։

2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։ 

Երեկ Թրամփը բարձրացրել էր չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել էր ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև: