Թրամփը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 %

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 %, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:

«Սպիտակ տունը պարզաբանում է, որ չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն այժմ կազմում են 145 %», – ասվում է հաղորդագրությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չինական ներմուծման նկատմամբ մաքսատուրքերը սահմանել էր 125 %: Նախօրեին հայտնի է դարձել նաև, որ Չինաստանը ապրիլի 10-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների սակագների լրացուցիչ դրույքաչափը՝ 34%-ից դարձնելով 84%: