Մասկն առաջարկել է տարիքային վերին շեմ սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար

Մանրամասներ
մասկ

Իլոն Մասկն առաջարկել է տարիքային վերին շեմ սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար։
«Պետք է լինի առավելագույն տարիք նախագահի համար»,- գրել է նա X-ում:

Ջո Բայդենը 81 տարեկանում ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների շրջանում ակտիվանում են բանավեճերը նրա տարիքի պատճառով, թե արդյոք նա պետք է վերընտրվի: Կուսակցության որոշ անդամներ հրապարակայնորեն կոչ են անում Բայդենին հրաժարվել նախընտրական արշավին հետագա մասնակցությունից։ Այնուամենայնիվ, Բայդենն ասել է, որ չի մտածել իր տարիքի պատճառով նախագահական ընտրություններից հրաժարվելու մասին։