Թրամփը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին ևս 185 կմ պատի շինարարությանը

Հորդորել է դեմոկրատներին մինչև վերջ ֆինանսավորել պատի շինարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Տեխասում՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի ևս մեկ՝ 185 կմ հատվածի շինարարության պայմանագիրը։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի պատճառով ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 ֆինանսական տարվա բյուջեն։ Ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել Պետդեպը, Ֆինանսների, Առևտրի և Ներքին անվտանգության հարցերով նախարարությունները։

Թրամփը հորդորել է դեմոկրատներին մինչև վերջ ֆինանսավորել պատի շինարարությունը։ «Միլիարդավոր դոլարներ ու կյանքեր կպահպանվեն»,- գրել է նա։