Համաշխարհային իշխանությունները տագնապով են արձագանքել կորոնավիրուսի՝ նոր հիմնամանրէի հայտնաբերման մասին լուրին, որը տարածվում է Հարավային Աֆրիկայից:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը խիստ սահմանային վերահսկողություն են հայտարարել, մինչ գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի նոր մուտացիայի դեմ, թե ոչ:
Մեծ Բրիտանիան արգելել է չվերթները Հարավային Աֆրիկայից և հարևան երկրներից և այնտեղից vերադարձող իր քաղաքացիներին խնդրել է կարանտին անցնել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ևս հայտարարել է, որ միությունը մտադիր է դադարեցնել թռիչքներն այդ տարածաշրջանից:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ «Քովիդ-19»-ի նոր՝ «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Իսրայելում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է նոր մուտացիայի հայտնաբերման հարցով խորհրդակցություն անցկացնել:
Եվրոպան և Ասիան փակում են սահմանները. Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր վտանգավոր հիմնամանրէ. Reuters
Մանրամասներ
0Comments