Աղմուկ հանած «Քամուց քշվածները» վեպի եւ նույնանուն ֆիլմի սիրահարներին սպասում է հիանալի նորություն. աճուրդի է հանվել Ջորջիա նահանգում այն առանձնատունը, որն առանձնահատուկ կերպով է առնչվում լեգենդար ֆիլմի հետ, հաղորդում է Fox News-ը:
Առանձնատան մեկնարկային արժեքը 1 միլիոն դոլար է: Աճուրդը կմեկնարկի հուլիսի 4-ին:
Այս շաբաթ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ աճուրդի ժամանակ կվաճառվի ավելի քան 3000 ք/մ մակերեսով առանձնատունը, որը ոգեշնչել էր «Քամուց քշվածները» վեպի հեղինակին եւ ֆիլմի սցենարիստ Մարգարետ Միտչելին հերոսներից մեկի՝ Էշլի Ուիլքսի տունը նկարագրելու համար:
Ասում են, երբ Միտչելը տեսել է 12 ննջասենյակ եւ 12 լոգասենյակ ունեցող այդ առանձնատունը, հայտարարել է կինոնկարի պրոդյուսեր Դեւիդ Սելզնիկին. «Ես կցանկանայի, որ այն լիներ Էշլիի տունը»:
Այնուամենայնիվ, ֆիլմում էպիզոդները, որոնցում երեւում է «Քսան կաղնի» առանձնատունը, նկարահանված են մեկ այլ վայրում:
Ինչպես հաղորդում է Target Auction Company-ն, որը ղեկավարում է աճուրդը, սպիտակ տունը կառուցվել է 1836 թվականին, եւ դրան վերագրվել է պատմական շինության կարգավիճակը:
2017 թվականին առանձնատունը ամբողջովին թարմացվել էր, իսկ դրա վերածննդի համար ծախսվել էր 2 միլիոն դոլար:
0Comments