«Զելենսկուն պետք է համաներում առաջարկվի՝ հեռանալու դիմաց»․ Մասկ

Մանրամասներ
5

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է հեռանալ պաշտոնից և փախչել չեզոք երկիր։ Այս մասին նա գրել է X-ում։

«Որքան էլ տհաճ է հնչում՝ Զելենսկուն պետք է ինչ-որ համաներում առաջարկվի, փախուստ չեզոք երկիր՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց»,- գրել է Մասկը՝ ի պատասխան փաստաբան Ռոգան Օ'Հենդլիի գրառմանը, ով ենթադրում էր, որ հակամարտության ավարտից հետո Զելենսկին բանտ է նստելու։