ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած բախումից հետո Կիևը կորցրել է ռազմական օգնության իր բոլոր ամենաջերմ կողմնակիցներին, ինչը նշանակում է, որ շտապ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին, ըստ Լուրերի, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իմ ուղերձը՝ ուկրաինացիներին, նախագահ Զելենսկիին. դուք պետք է նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեք, որ Դոնալդ Թրամփը միակ հնարավոր տարբերակն է», - ասել է քաղաքական գործիչը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակավ վիճաբանել են փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն ճեպազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը կշտամբել է իր ուկրաինացի գործընկերոջը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ասելով, որ Ուկրաինան «մեծ դժվարությունների մեջ է» և առանց ամերիկյան ռազմական տեխնիկայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։
0Comments