ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Սպիտակ տանը ընդունել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, վերջինիս Օվալաձև աշխատասենյակում նստեցրել է իր աշխատասեղանի եզրին՝ Յոթնյակի խմբի (G7) երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով։ Կադրերը հրապարակել է New York Post-ը, փոխանցում է Euromedia24–ը։
Թրամփը Մակրոնին նստեցրել է իր աջ կողմում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին՝ ձախ կողմում։ Որպես կանոն, նման հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները նստած են կլոր սեղանի շուրջ: Մակրոնի միջադեպը արձանագրության խախտում է. Ըստ Daily Express թերթի, ամերիկացի առաջնորդը «նվաստացրել» է իր ֆրանսիացի գործընկերոջը։
Փետրվարի 24-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների միջև։ Նույն օրը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով G7 գագաթնաժողովը։
0Comments