Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ ինքը` Զելենսկին, չափազանց զայրացած է եղել

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի վրա՝ վերջինիս Կիև կատարած այցի ժամանակ։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրին։

Հրապարակման հեղինակները նշում են, որ այնտեղից եկող գոռոցները այլ բանի հետ շփթոելն անհնար էր։

Ինչպես ընդգծում է թերթը, Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ ինքը` Զելենսկին, չափազանց զայրացած է եղել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Կիևում ֆինանսների նախարարի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Զելենսկին քնած է մնացել և հասանելի չէր Սքոթ Բեսենտի հետ հանդիպման համար։