«ԵՄ-ն կողմ է պատերազմի ժամանակ ընտրություններ չանցկացնելու՝ Զելենսկիի դիրքորոշմանը»․ Կալլաս

Մանրամասներ
կալաս

ԵՄ-ն աջակցում է Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու հարցում, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը, ով ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նրա կարծիքով, ռազմական գործողությունների ժամանակ ընտրություններ անցկացնելու կարիք չկա։ «Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց դեմ, բայց այստեղ (Ուկրաինայում) իրավիճակն այնպիսին է, որ կա արտաքին թշնամի, և մենք պետք է բոլոր ուժերն ուղղենք նրա դեմ»,- հայտնել է Կալլասը։

Ինչպես հայտնել ենք, Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում գործող օրենսդրության համաձայն՝ երկրում չեն կարող ընտրություններ անցկացվել ռազմական դրության պայմաններում։