Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով EU Observer պորտալի տվյալներին։
Փաթեթի մշակումը ներկայումս գտնվում է վաղ փուլում։
«ԵՄ արտաքին ծառայությունը և Եվրահանձնաժողովը աշխատում են դրա վրա, և առաջարկները, հավանաբար, կհայտարարվեն ամառվա սկզբին», - պորտալին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Նշվում է, որ փաթեթի ընդունման վրա կազդի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը, ինչը հավանականություն է թողնում, որ այն չի ընդունվի։
0Comments