Ումի՞ց են վախենում, ծաղիկով քաղաքացո՞ւց. Ծիծեռնակաբերդը փակ է քաղաքացիների և լրագրողների համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ոստիկաններն այս պահին փակել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը և քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ վերեւ: Նշենք, որ այս պահին հուշահամալիրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

«Ժողովուրդ ջան, իջեք ներքեւում սպասեք, մինչեւ թույլ կտան»,- հորդորեց ոստիկանության ներկայացուցիչը:

Քաղաքացիները դժգոհ են այս վիճակից, նրանցից մեկը հայտարարեց, որ չի կարող երկու ժամ սպասել, մինչեւ բացեն ճանապարհը:

Ամոթ է, ումի՞ց եք պահպանում, կանանցից ու ծերերի՞ց, ծաղիկներով եկած մարդկանցի՞ց եք պաշտպանում, որոնք հարգանքի տուրք են ուզում մատուցել սրբադասված զոհերի հիշատակին»:

Նշենք, որ դեպի հուշահամալիր մուտքը փակ է նաեւ լրագրողների համար: