Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետեւից, որը լքել է կառավարության նիստը, որի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը, գրել է գերմանական Bild պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բերբոքի եւ Շոլցի միջեւ տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Բերբոքը հրապարակայնորեն քննադատել է կանցլերի վետոն։
Տեղեկացվել է, որ Բերբոքը եւ Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։
0Comments