ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին:
Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց ես հնարավորություն չեմ ունենա հանդիպել նրան, քանի որ ես պետք է անհապաղ վերադառնամ՝ մասնակցելու եվրոպական պաշտպանական գործակալության նիստին», - հայտարարել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:
0Comments