ԵՏՀ-ն երկարացրել է կակաո մթերքների ներմուծման զրոյական մաքսատուրքը մինչեւ 2020-ի վերջ

Կակաոյի հատիկները կակոյի մթերքների վերածելու ձեռնարկություններ կան ԵՏՄ բոլոր երկրներում, բացի Ղրղզստանից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարացրել է չյուղազերծված կակաո մածուկի, կակաո յուղի եւ կակաո ճարպի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մինչեւ 2022 թվականի դելտեմբերի 31-ը: Այս մասին նշվում է ԵՏՀ հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս մթերքները կակաոյի հատիկների վերամշակման  միջանկյալ ապրանքներ են եւ օգտագործվում են շոկոլադի եւ դրանից պատրաստվող այլ արտադրատեսակների համար:

Կակաոյի հատիկները կակայի մթերքների վերածելու ձեռնարկություններ կան ԵՏՄ բոլոր երկրներում, բացի Ղրղզստանից: Սակայն հաշվի առնելով պահանջարկը եւ անդամ պետություններում առկա հզորությունները, միության ներքին շուկայում ամեն տարի մոտ 73 հազար տոննա կակաո մածուկ, կակաո յուղ եւ կակաո ճարպ չի բավականացնում:

«Զրոյական դրույքաչափը կօգնի լրացնել այդ պակասը: Բացի այդ ձեռնարկված միջոցը ուղղված է ԵՏՄ երկրների արտադրողների մրցունակության  բարձրացմանը», - նշվում է հաղորդագրությունում:

Այս մթեքրների զրոյական դրույքաչափը ներդրվել է  2016 թվականին եւ այնուհետ մի քանի անգամ երկարացվել: