Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ասել է, որ Ռուսաստանը կանգ չի առնելու, և եթե անգամ Ուկրաինայում հրադադար հաստատվի, նա կցանկանա նորից պատերազմ սկսել մի քանի տարվա ընթացքում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի։
Վարչապետը ելույթ է ունեցել «Մեր անվտանգությունը երաշխավորված չէ» անվտանգության համաժողովում, որն այսօր տեղի է ունենում Պրահայի ամրոցում, հայտնում է Novinky-ն։
Ֆիալան պնդում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի հնարավոր հակամարտության նույնիսկ կանաչ քաղաքականությունից հրաժարվելու գնով:
«Մենք գիտենք, որ Ռուսաստանին անհրաժեշտ է չորսից վեց տարի՝ նոր պատերազմին պատրաստվելու համար, և դա այն ժամանակն է, որը մեզ պետք է պատրաստվելու համար», - ասել է Ֆիալան։
Վարչապետի խոսքով՝ Եվրոպան հստակ ազդանշան է ստացել Դոնալդ Թրամփի ամերիկյան նոր վարչակազմից, որ պետք է հոգ տանի սեփական պաշտպանության մասին և սկսի ավելի զինվել, ամրապնդել իր տնտեսությունն ու ներքին անվտանգությունը և անզիջում կերպով արտաքսել անօրինական միգրանտներին։
«Մենք մեր ձեռքում պետք է ինչ-որ բան ունենանք Ռուսաստանին զսպելու համար»,- նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ մնում է ատամները կրճտացնել ու ներդնել սեփական պաշտպանության մեջ։
Վարչապետի խոսքով՝ Եվրոպան պետք է վերանայի իր կանաչ քաղաքականությունը՝ այսպես կոչված, Կանաչ գործարքը և ածխաթթվացման փոխարեն ներդրումներ կատարի զենքի մեջ։ «Թշնամիները չեն սպասում, որ Եվրոպան ավարտի իր կանաչ անցումը»,- ասել է Ֆիալան։
Նա հավելել է, որ «ածխաթթու գազը պետք է երկրորդ պլանում դնել», իսկ արտոնագրերն ու տանկերի ու ինքնաթիռների արտադրությունը՝ առաջին պլանում։
0Comments