Լսվել են կրակոցներ, պարզ չի՝ որ կողմից են լսվել. Գեղարքունիքի մարզպետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Գեղարքունիքի մարզում խաղաղ է, որեւէ տագնապային բան չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Լսվել են կրակոցներ, պարզ չի՝ որ կողմից են լսվել: Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա այն բնականոն հունով իր աշխատանքները կազմակերպում է, որեւէ դադար այդ առումով չի եղել»,- ասաց մարզպետը: