«Ուկրաինան Ղրիմը չի ճանաչել որպես ՌԴ տարածք»․ Զելենսկու գրասենյակ

Մանրամասներ
1

Բանակցությունների ընթացքում Ուկրաինան չի համաձայնել Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի տարածք, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Սերխի Լեշչենկոն։

Լեշչենկոյի խոսքով՝ ուկրաինացի բանակցողներն այդ հարցը չեն բարձրացրել Սաուդյան Արաբիայում կամ Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

Bloomberg-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի համատեքստում ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք։ Սակայն Վաշինգթոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում, նշել էր գործակալությունը։

Ավելի վաղ WSJ-ն հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Թրամփի վարչակազմը նախապայմաններ էր առաջադրել Կիևին, այդ թվում՝ 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ճանաչումը։