Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա, որտեղ գտնվում է ռեակտորային սրահի աշխարհում միակ լայնածավալ վարժասարքը, հայտնել է կայանի մամուլի ծառայությունը։
Ուկրաինական անօդաչուն վնասազերծվել է ԶԱԷԿ-ից 300 մետր հեռավորության վրա, տուժածներ չկան։
Աշխատակազմը միջադեպի մասին տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք այժմ գտնվում են ատոմակայանում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։
0Comments