Մասկը ցանկանում է լքել ԱՄՆ-ի կառավարությունը. ԶԼՄ-ներ

Մանրամասներ
իլոն Մասկ

ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը ցանկանում է թողնել ամերիկյան կառավարությունում իր պաշտոնը, քանի որ հոգնել է «ձախ ուժերի հարձակումներից», հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:

Նշվում է, որ Մասկի՝ կառավարության հատուկ աշխատակցի կարգավիճակը լրանում է այս տարվա մայիսին, և դեռ հստակ հայտնի չէ, թե արդյոք այդ ժամկետը կերկարաձգվի:

«Մասկը ցանկանում է հեռանալ, քանի որ հոգնել է, իր կարծիքով, ձախերի կողմից տհաճ և ոչ բարոյական հարձակումներից», – ասվում է հրապարակման մեջ:

Միևնույն ժամանակ, Մասկը չի անհանգստանում ներկայում իր ղեկավարած DOGE-ի հետագա աշխատանքի համար, քանի որ նրա թիմի անդամներն արդեն ամրապնդվել են «դաշնային շատ գործակալություններում»:

Ինչպես պարբերականին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցը, DOGE-ն հասել է պատմական արդյունքների, որոնք «խոսում են իրենք իրենց մասին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ստեղծված DOGE-ը կոչված է «կրճատել շռայլ ծախսերը և վերակազմակերպել դաշնային գործակալությունները»: