ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին քվեարկել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմը չեղյալ հայտարարելու բանաձեւի ընդունման օգտին: Ստորին պալատի նիստը հեռարձակվել է Կոնգրեսի կայքում:
Բանաձեւի ընդունման օգտին արտահայտվել է 245 կոնգրեսական, 182-ը դեմ է քվեարկել: Փաստաթուղթը ներկայացրել էր դեմոկրատ կոնգրեսական Հոակին Կաստրոն (Տեխասի նահանգ): Բանաձեւը նախագահ Թրամփին արգելում է արգելապատի կառուցման համար միջոցներ վերցնել այլ հիմնադրամներից Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու կապակցությամբ: Այժմ 18 օրվա ընթացքում այն պետք է քննարկի Սենատը: Եթե Կոնգրեսի վերին պալատն ընդունի բանաձեւը, ապա այն կհայտնվի նախագահի սեղանին, որն արդեն հայտարարել է, թե արգելք կդնի դրա վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments