Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լեվիտն իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունելու նոր սկզբունքների մասին:
Փոփոխությունները նպատակ ունեն համապատասխանեցնել լրատվամիջոցներին հեղափոխական մոտեցմանը, որը Թրամփը հայտարարել է իր քարոզարշավի ընթացքում։
Լրատվամիջոցների նկատմամբ նոր մոտեցման համաձայն՝ Սպիտակ տունը շփվելու է բոլոր լրատվամիջոցների և հանրաճանաչ բլոգերների հետ և չի սահմանափակվելու միայն ավանդական լրատվամիջոցներով։
Սպիտակ տունը հրավիրում է անկախ լրագրողներին, պոդկաստերներին, սոցցանցերի ազդեցիկ ներկայացուցիչներին և բլոգերներին՝ դիմել հավատարմագրման համար։
0Comments