ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Մանրամասներ
ռդ պն

Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական «Սապսան» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և այն ծածկող Նորվեգիայի արտադրության NASAMS զենիթահրթիռային համակարգերի փորձարկումների անցկացման վայրին:

Բոլոր օբյեկտները ոչնչացվել են՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալով՝ հարվածները հասցվել են ուրբաթ երեկոյան:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2024թ. օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Կիևը փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը: