ԵՄ-ն, բացի Վրաստանից, պետք է հետևողական լինի և կոչ անի, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանի, Մոլդովայի իշխանություններին ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Եվրամիության՝ Վրաստանի իշխանություններին ուղղված կոչին․
«Եվրամիության կոչը՝ ապահովել Վրաստանում բողոքի ազատությունն առանց ԱՄՆ-ին, Հայաստանին և Մոլդովային ուղղված նույն կոչերի կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ ռեժիմի փոփոխության նպատակով»,- նշել է նա։
0Comments