Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որի փորձը հայկական կողմի հետ կա, կա՛մ «նման» հայտարարություններ, մենք ընտրում ենք առաջինը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունիսի 4-ին ԱԽ քարտուղարի հայտարարություններին Հ1-ին տված հարցազրույցում:
Գրիգորյանը, ի թիվս այլնի, ասել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից։
«Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել էր նա։
Ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ նշել է, որ ԱԽ քարտուղարն այլ բաներ է խոսել Մոսկվայի հասցեին։
Զախարովան նաև ասել է․ «Ինչ վերաբերոմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հարցն է։ Ուստի ճիշտ չէ, որ ես արձագանքեմ այդպիսի մեկնաբանություններին»։
0Comments