Վոլգոգրադի օդանավակայանը սահմանափակել է թռիչքները․ Պատճառը ԱԹՍ-ների գրոհն է

Մանրամասներ
ռդ

ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Օդային տարածության օգտագործման սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են տարածաշրջանում, Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

Օգոստոսի 22-ի առավոտյան Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ լույս օգոստոսի 21-ի գիշերը Մարինովկայի շրջանում ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի գրոհը, սակայն դրանց ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել. զոհեր չկան։ Նահանգապետի խոսքով՝ «անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է»։