Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ՝ զինված ուժերում մարտական պատրաստության ստուգում է անցկացվում։
Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության «Վոին ԹիՎի» հեռուստաընկերությունը։
«Ստուգումը կրում է համապարփակ բնույթ. փորձարկվում են զորամասերի վերահսկող մարմինները, ստորաբաժանումների՝ դժվարին պայմաններում գործելու ունակությունը, համալրման համակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դրա համաձայն՝ բանակային համակարգը համալրվում է պահեստազորից զորակոչված զինվորականներով։
0Comments