Լուկաշենկոն Թրամփին, Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Բելառուս

Մանրամասներ
Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։

«Եկեք, կնստենք այստեղ, հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, կպայմանավորվեենք։ Ուստի, փոխանցեք Թրամփին. ես այստեղ Պուտինի և Զելենսկու հետ սպասում եմ նրան, մենք կնստենք և հանգիստ համաձայնության կգանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ»,- նշել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա հրաժարվել է միջնորդի դերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը «ատում է» միջնորդությունը, քանի որ դա նշանակում է երկու կողմերի միջև դիրքորոշում ընդունել՝ առանց գործընթացի վրա ազդելու իրական հնարավորության։