Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից, վերընտրվել է նախագահական յոթերորդ ժամկետով։ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է բելառուսների 86,82%-ը։ Ընտրություններին վերջնական մասնակցությունը կազմել է 85,7 տոկոս։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Լուկաշենկոյից բացի դրանց մասնակցել են եւս չորս թեկնածուներ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը ստացել է ձայների 2,02%-ը, ձեռներեց Աննա Կանոպացկայան՝ 1,86%-ը, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%-ը, իսկ Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը ստացել է 1,74%: Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել բելառուսների 3,6%-ը։
Ընտրություններն անցկացվել են առանց արևմտյան դիտորդների մասնակցության, ինչպես նաև արտերկրում ընտրատեղամասերի բացման։
0Comments