Ռուբեն Վարդանյանին լրացուցիչ ժամանակ չի տրվի․ Բաքուն մերժել է միջնորդությունը

Մանրամասներ
Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար, գործարար, ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանը խնդրել է Բաքվի «դատարանում» 30 օր լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ 

Լուրերի փոխանցմամբ՝ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվում մերժվել է բավարարել քրեական գործի նյութերին ծանոթանալու և այլ միջնորդությունների համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է փետրվարի 6-ին: