Կիևը «ստիպված կլինի քծնել» Թրամփին․ եվրոպացի դիվանագետներ

Մանրամասներ
Թրամփ զելենսկի

Միայն Վլադիմիր Զելենսկու ներողությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բավարար չի լինի հարաբերությունները կարգավորելու համար։ Զելենսկին, հավանաբար, «ստիպված կլինի քծնել» Վաշինգտոն վերադառնալու համար: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել են անանուն եվրոպացի դիվանագետները։

Դիվանագետները նշել են, որ Թրամփն իր գործողություններով, այդ թվում՝ Կիևին նոր ռազմական մատակարարումների դադարեցմամբ, փորձում է առավելագույն ճնշում գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նա հրապարակային ներողություն խնդրի և ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի օգտակար հանածոների վերաբերյալ:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, չնայած ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների խոստմանը՝ ընդլայնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, նրանց սեփական ռեսուրսները դրա համար կարող են բավարար չլինել:

Աղբյուրների կարծիքով՝ անխափան ռեժիմով ԵՄ-ի սպառազինությունների մատակարարումները կարող են շարունակվել մինչև այս տարվա ամառ: