Միայն Վլադիմիր Զելենսկու ներողությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բավարար չի լինի հարաբերությունները կարգավորելու համար։ Զելենսկին, հավանաբար, «ստիպված կլինի քծնել» Վաշինգտոն վերադառնալու համար: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել են անանուն եվրոպացի դիվանագետները։
Դիվանագետները նշել են, որ Թրամփն իր գործողություններով, այդ թվում՝ Կիևին նոր ռազմական մատակարարումների դադարեցմամբ, փորձում է առավելագույն ճնշում գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նա հրապարակային ներողություն խնդրի և ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի օգտակար հանածոների վերաբերյալ:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, չնայած ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների խոստմանը՝ ընդլայնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, նրանց սեփական ռեսուրսները դրա համար կարող են բավարար չլինել:
Աղբյուրների կարծիքով՝ անխափան ռեժիմով ԵՄ-ի սպառազինությունների մատակարարումները կարող են շարունակվել մինչև այս տարվա ամառ:
0Comments