Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ․ էսկալացիայի հիմք չկա. Խանդանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,- շեշտեց Խանդանյանը։

Նա նշեց, թե իր կարծիքով՝ տարածաշրջանում էսկալացիոն վտանգի հիմք չկա։