Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունները գերիների վերադարձի ուղղությամբ տեսանելի քայլեր չեն անում:
«Բա այդ 150 հոգուց ո՞նց դարձավ 23: Ես ձեզ ուրիշ բան ասեմ, այդ 23-ից եթե հանենք այն 11-12-ը, որոնք Ղարաբաղը լքելուց անցակետում են բռնել, 44-օրյա պատերազմից հետո այնտեղ մնացել էր մոտավորապես 10-11 հոգի, 152 հաստատված գերուց»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չկա որեւէ մի հանդիպում, որտեղ գերիների հարցը իրենք չբարձրացնեն. «Նույնիսկ Ադրբեջանի Միլի Միջլիի ղեկավարի հետ իմ հանդիպումների ժամանակ այդ հարցը եղել է սեղանին և այդ հարցը եղել է առաջնային: Ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից, եթե ոչ հիմնականը, եղել է այն, որ ես շատ եմ պնդել:
Այսօր ես գերիներից մեկի, հարազատներից մեկի հետ նաև հանդիպում ունեմ, որը որ կարելի է ասել արդեն պարբերական բնույթ է կրում: Այնպես որ խնդրում եմ ձեզ, եթե դուք ուզում եք որ գերիները վերադառնան, եկեք այդ թեմային շատ ձեռք չտանք, որովհետև փորձը փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեր համար առաջնային է»:
0Comments