ԱՄՆ Էլմոնտ քաղաքում Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հանդիպմանը, որում «Նյու Յորք Այլենդերս»-ն ուժերը չափել է «Վաշինգտոն»-ի հետ, հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը տափօղակն ուղարկել է մրացակցի դարպասը, հայտնում է armsport.am-ը:
39-ամյա ռուսաստանցու համար այս գոլը 895-րդն էր իր կարիերայում աշխարհի ուժեղագույն լիգայի կանոնավոր առաջնություններում, ինչը օգնել է նրան դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու լեգենդար ռեկորդը (894): Կանադացին ռեկորդը սահմանել էր 1999 թվականին։
Հետաքրքիր է, որ Ալեքսանդր Օվեչկինի համար այս հանդիպումը 1487-րդն էր իր կարիերայում NHL-ի կանոնավոր առաջնությունում։ Նույնքան հանդիպում ունի նաև հենց լեգենդար Ուեյն Գրեցկին։
0Comments