Իշխան Զաքարյանի որդին՝ ՀԹՖ նախագահ

Մանրամասներ
իշխան

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ ՀԹՖ նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ  Կարամանուկյանը:

Փետրվարի 2-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի  արտահերթ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։

Միակ թեկնածուն Վարդան Զաքարյանն էր, որն էլ միաձայն ընտրվել է ՀԹՖ նախագահ։

Ժողովի ընթացքում ձեւավորվել է նաեւ ֆեդերացիայի խորհրդի նոր կազմը՝ Գեւորգ Կարամանուկյան,  Վահե Ավետիսյան, Հենրիկ Արսենյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Թորոսյան:

ՀԹՖ-ի նախկին նախագահը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր, որը ֆեդերացիան ղեկավարել է 2000 թվականից։

Վարդան Զաքարյանը ՀԱՕԿ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի որդին է, գործարար է, Ծաղկաձորի մարզաբազայի սեփականատերն է։

Լուսինե Շահբազյան