Տատյանա Տարասովան գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին անվանել է լավագույնն աշխարհում

Մանրամասներ
Ադելիա Պետրոսյան

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան անժխտելի է համարում այն փաստը, որ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն այս պահին լավագույնն է աշխարհում: Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

«Տարբեր մարդիկ տարբեր կերպ են դատում։ Բայց ինձ թվում է, որ Ադելիան այժմ հավասարը չունի։ Նա պարզապես լավագույնն է: Դա անվիճելի է»,- ասել է Տարասովան:

Հիշեցնենք, որ հունվարին Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի շրջացատկի առաջնությունում հաղթել էր կանանց անհատական մրցաշարում: Իսկ դեկտեմբերին գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում նա կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում հավաքել է 262,92 միավոր։