Իսրայելում գիտնականները պարզել են, թե կոնկրետ որ ժամերին է մարզումները մարզասրահներում ամենից արդյունավետն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Այս մասին հայտնում է РЕНTV-ն` վկայակոչելով Վեյցմանի ինստիտուտի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունը։
Այսպես, ըստ այդ ուսումնասիրությունների արդյունքների, մարզումների համար ամենից արդյունավետ պահը օրվա կտրվածքով երեկոյան ժամերն են։ Երեկոյան ժամերին մարզումների արդյունքում ամենից ակտիվ մեթաբոլիտն է լինում, որը նպաստում է ճարպերի այրմանը։ Իսկ ահա առավոտյան եւ ցերեկային ժամերին մարզումները ճարպերի այրման տեսակետից այնքան էլ արդյունավետ չեն ազդում օրգանիզմի վրա, երեկոյան մարզումների թողած էֆեկտի համեմատ։
0Comments