Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն արժանին է մատուցել ֆրանսիացի բասկետբոլիստ Տոնի Պարկերին, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Պարկերը շատ մարզիկների համար է եղել օրինակելի։ Նա շատ տղաների է ներշնչել գնալ բասկետբոլի։ Ֆրանսիացիների համար Տոնին Միշել Պլատինիի եւ Զինեդին Զիդանի մակարդակի է»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է lequipe.fr-ն։
37-ամյա Պարկերը 18 մրցաշրջան է անցկացրել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում, 2001-2018 թվականներին հանդես է եկել «Սան Անտոնիում»՝ դառնալով NBA-ի քառակի չեմպիոն։ Նա երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն եվրոպացի խաղացող NBA-ում (2007-ին եւ 2013-ին)։
Ֆրանսիայի հավաքականի հետ Պարկերը դարձել է 2013թ․ Եվրոպայի չեմպիոն։
0Comments