Մինսկում հունվարի 23-27-ն անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը:
Առաջինը պայքարի մեջ կմտնի Գալուստյանը, որը հունվարի 23-ին հանդես կգա կարճ ծրագրում: Կանանց մենասահքի ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա հունվարի 25-ին:
Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով կմեկնարկի հունվարի 24-ին: Տղամարդկանց ազատ ծրագիրը հունվարի 26-ին է:
Նախորդ տարի Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 15-րդ տեղը, իսկ Անաստասիա Գալուստյանը տեւական ժամանակ հանդես չի եկել խոշոր մրցաշարերում:
0Comments