Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներից 2-ը վաղը կպայքարեն ոսկե մեդալի համար։ Նրանք ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում։
Մալխաս Ամոյանը (77 կգ) 5։1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Հայկ Մնացականյանին։ Եզրափակիչում նա կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ։
Կարեն Ասլանյանը (63 կգ) կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Եզրափակիչում նա կմրցի թուրք Քերեմ Քամալի հետ:
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում պարտվեց, ու նա վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Այսօր Սեմյոն Նովիկովի (Բուլղարիա) և Համզա Բաքիրի (Թուրքիա) մենամարտերից հետո պարզ կլինի` Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Հովասափյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, թե ոչ։ Նովիկովն ու Բաքիրը կիսաեզրափակիչում հաղթել են հայ մարզիկներին։
0Comments