Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ բարձրացել է երկու աստիճան եւ այժմ 9-րդն է։
Առաջին ռակետը սերբ Նովակ Ջոկովիչն է։ «Ռոլան Գարոսում» 12-րդ տիտղոսը նվաճած իսպանացի Ռաֆայել Նադալը երկրորդն է։ ATP չեմպիոնական մրցավազքում Նադալը բարձրացել է առաջին տեղ։
ATP. Հունիսի 10
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 12 715
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 7945
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6670
4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 4685
5 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4360
6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4215
7 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա)՝ 4040
8 (8). Քեւին Անդերսոն (ՀԱՀ)՝ 3565
9 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2980
10 (12). Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա)՝ 2785
0Comments