Այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունվարի 15-ին մեր հավաքականը կմեկնի Լիբանան , որտեղ էլ արդեն հավաքականին կմիանա Բեյրութի «Ռասինգ» ակումբի դարպասապահ Սարգիս Ասկաջյանը:
Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Զուկ Մոսբե» ակումբի, իսկ հունվարի 17-ին՝ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ:
Այս հանդիպումները շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից:
0Comments