ԵԽ-2019․ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը

Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք երկրորդ Եվրոպական խաղերին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):