Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում տղամարդը կացնով հարձակվել է կնոջ վրա

Մանրամասներ
Երուսաղեմ Հին քաղաք հայկական թաղամաս

Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով:

Կինը ծանր վիճակում է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է:

Հարձակվողը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Նա քայլի դրդապատճառներն անհայտ են: