Երևանում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել. տուժածներ կան

Մանրամասներ
4

Երևանում 3 ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՃՏՊ–ն տեղի է ունեցել Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում ժամը 12։50-ի սահմաններում։

Բախվել են «Mercedes-Benz», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, հրդեհ է բռնկվել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։

Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոպիտալացվել է բժշկական կենտրոն։